Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Կարդիայի ախալազիայի բուժման մեր փորձը
Կարդիայի ախալազիան առանձնանում է ցածր հիվանդացությամբ, էթիոպաթոգենեզի չպարզաբանված հարցերով և տարբեր բուժման մոտեցումներով: Կարդիայի ախալազիայի բուժման հիմնական մեթոդն է համարվում կարդիոդիլատացիան պնևմատիկ կարդիոդիլատատրով: Մի շարք դեպքերում կիրառվում է վիրահատական բուժում: Վերջին տարիներին նվազինվազիվ վիրաբուժության տարածման հետ կապված լայնացվել են կարդիայի ախալազիայի վիրաբուժական բուժման ցուցումները, առաջարկվում են վիրահատության տարբեր մեթոդներ:
Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում 1980 - 2008թթ բուժվել են կարդիայի ախալազիայով տառապող 112 հիվանդներ, որոնցից 57 տղամարդ և 55 կին: Հիվանդների տարիքը տատանվել է 15 - 96տ. -ի սահմաններում: Հիվանդության անամնեզը տատանվում էր 5 ամսից մինչև 23 տարվա սահմաններում: Հիվանդների մոտ 30%-ը, առավելապես կանայք, նշում էին հիվանդության սկզբին նախորդող դիսսթրես, հոգեկան ապրումներ: Ըստ հիվանդության ստադիաների (դասակարգում ըստ Բ.Վ. Պետրովսկու) բաշխումը հետևյալն էր` 1-ին ստադիա - 8 հիվանդ, 2-րդ ստադիա - 37 հիվանդ, 3-րդ ստադիա - 47 հիվանդ, 4-րդ ստադիա - 20 հիվանդ: Վիրահատվել են 14 հիվանդներ, որոնցից 3-ը` այլ կլինիկաներում:
Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում վիրահատված 11 հիվանդներից 4-ը տարել են առաջային կարդիոմիոտոմիա ըստ Հելլերի առաջային մասնակի ֆունդոպլիկացիայով, 7-ը` էզոֆագոկարդիոգաստրոպլաստիկա ըստ Տալի: 2 դեպքերում ըստ Տալի վիրահատությունից և 4 դեպքերում առաջային մասնակի ֆունդոպլիկացիայով Հելլերի կարդիոմիոտոմիայից հետո զարգացել է միջամտության հատվածի նեղացում, որի կապակցությամբ կատարվել է կարդիոդիլատացիա: Նշված 6 հիվանդներից մեկը կարդիոդիլատացիայից 2 տարի անց կրկին դիմել է կլինիկա դիսֆագիայի կապակցությամբ, անցկացվել է կարդիոդիլատացիայի ևս մեկ կուրս, որից հետո դիտվել է կարդիայի անցանելիության կայուն լավացում:
98 հիվանդներ տարել էն կարդիոդիլատացիա պնևմատիկ կարդիոդիլատատրով: Անցկացվել են յուրաքանչյուր հիվանդի մոտ 5 - 6 դիլատացիաներ, յուրաքանչյուրի տևողությունը` մինչև 60 վրկ., ճնշումը բալոնում` մինչև 300մմ. սնդ. սյան: 3 հիվանդների մոտ դիլատացիան կատարվել է էզոֆագոսկոպի հսկողության տակ` էզոֆագոսկոպին կապված դիլատատորի միջոցով: 5 հիվանդների մոտ դիլատացիան կատարվել է պրոպաֆոլով (Դիպրիվան) կարճատև ն/ե անզգայացման տակ:
Այն դեպքերում, երբ դիլատատորի անցումը կարդիայով հանդիպել է դժվարությունների, կատարվել է զոնդի ամրացում մերաղական ձողով: Դիլատացիայի հետ կապված բարդություներ չեն դիտվել: Հեռակա արդյունքներին հետևել էնք 67 հիվանդների մոտ: 7 հիվանդների մոտ դիտվել է դիսֆագիայի ռեցիդիվ, որոնցից մեկի մոտ` կրկնակի ռեցիդիվ: Բոլոր հիվանդները հրաժարվել են վիրահատությունից, կատարվել են կարդիոդիլատացիաներ կայուն դրական արդյունքով:
Այսպիսով, կարդիայի ախալազիայի (կարդիոսպազմ) բուժման հիմնական մեթոդը մնում է կարդիոդիլատացիան: Կարդիոդիլատացիայի անհնարինության դեպքում կատարվել են Տալի վիրահատությունը և առաջային կարդիոմիոտոմիան առաջային մասնակի ֆունդոպլիկացիայով: Վերջին մեթոդի լապարասկոպիկ իրականացումը զգալիորեն կնվազեցնի վիրահատական տրավման և կապահովի լավ հետվիրահատական արդյունքներ:
01.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ